Բաժիններ՝

Ապօրինի թմրանյութ պահելու գործով կան ձերբակալվածներ

Ներկայացվող առաջին դեպքով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33 և 23 տարեկան երկու երիտասարդ։
Անձնական խուզարկությամբ 33-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ։

23-ամյա երիտասարդի մոտ ևս հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նման մի տեղեկություն էլ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր Նորապատի 59-ամյա բնակչի վերաբերյալ։

Ապօրինի թմրանյութ պահելու մասին տեղեկությունը ստուգվել է, հաստատվել և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանն ու կից շինություններում կատարված զննությամբ հայտնաբերվել է մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգված։

Նմանատիպ մեկ այլ տեղեկություն Արմավիրի քրեական ոստիկանները ստացել են Վաղարշապատի 38-ամյա բնակչի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան տարբեր հատվածներից տղամարդն իրավապահներին է ներկայացրել մոտ 161 գրամ դեղնականաչավուն զանգված։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս