«Հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շաբաթ կիրակին անցկացրեցի հանրապետության հյուսիսում։ Առիթը բաց չթողեցի մի քանի ժամով հատելու Վրաստանի սահմանը։ Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը։ Իրապես, վերջին տարիներին արտագաղթ միշտ է եղել։ Բայցք այսպիսի բան ես չէի տեսել։ ես նույնիսկ հարցրեցի, թե այս ի՞նչ է եղել։ Մեր սահմանապահների հետ կանգնած քաղաքացիները, իսկ ապա նաև սահմանապահները և, ի վերջո, վրաց սահմանապահները փաստեցին, որ մարդկանց այս հարյուրավոր մետրերի կենդանի հոսքը, արտագաղթը աննախադեպ է բոլոր ժամանակների համար։ Տղամարդ, կին, մեր, մանուկ ոտքով, իրերով (քառակուսի բրեզենտի նյութից սարքած բոխչաներով, ուր քնելու տեղաշորն է) լքում են Հայաստանը։ Այս գաղթականների բանակը հիշեցնում 1941-ը, 1915-ը և այլն։ Տարբերությունն այն է, որ մարդիկ ուրախ էին։ Մի քանի բողոք լսեցի ընդամենը. մարդիկ չեն կարողանում իրենց հետ տանել ընտանի կենդանիներին։ Ի դեպ պետությունը կարող էր այստեղ մի ծառայություն ստեղծել՝ մարդկանց կենդանիներին (շուն, կատու և այլն) կենտրոնացված կարգով հասցնելու ուղղությամբ։ Ինչևէ, ինձ մի ահավոր թիվ ասացին՝ ապրիլի 21-ին իբր թե Բագրատաշենի անցակետով 6000 մարդ է անցել։ Հայ սահմանապահներն ասում են, որ օրը 1000 մարդը հազվադեպ թիվ է։ Սովորաբար մի քանի հարյուր են անցնում (նկատի ունենք նրանց, ովքեր գնում են առանց մեքենաների՝ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և/կամ ոտքով)։ Վրացիներն ավելի մեծ թվեր են նշում։ ես էլ եմ կարծում, որ 6000-ը մեծ թիվ է։ Գուցե պատահականությ՞ուն։ Սովորաբար այս մի անցակետով Հայաստանն օրեկան լքում է հավանաբար 400-500 մարդ։ Աչաջուրցի մի քանի երիտասարդներ մոտեցան։ Ուրախ էին տղաները, խրոխտ ու վճռական։ Արտագաղթում էին։ Ասացին, որ օր է եղել որ իրենց գյուղից 120 մարդ է հեռացել։ Անհավատալի է։ Դա շատ մեծ թիվ է։ եթե ճիշտ լիներ գուցե թե Աչաջուրը կմտներ Գինեսի ռեկորդների գիրք։
Հետո, հետո սուրճ էինք խմում Նոյեմբերյանի սրճարաններից մեկում։ եվ պարզվեց, որ մատոցողուհին վրացուհի է։ Սա չէր կարող վրիպել ուշադրությունիցս։ Խնդրեցի պարզել մանրամասները։ Պարզվեց, որ օրեկան 4-5000 դրամը մրցունակ աշխավարձ է Վրաստանի քաղաքացիների համար։ Նրանք մի քանի տասնյակն են տարածաշրջանում։ Ի վիճակի են ամեն օր կամ շաբաթը մեկ սահմանն անցնել։ Իմ հարցին թե Ռուսաստանում ավելի բարձր են վարձատրում, ի՞նչու Ռուսաստան չեք գնում, վրացուհին ասաց, որ այս տարածաշրջանը իր հայրենիքն է։ Ճիշտ ու հպարտ պատասխան։ եթե ԱդրբեջանԻ հետ լավ լինեինք, վստահ եմ, լիքը ադրբեջանցիներ կլինեին։ Այո, Հայաստանը բոլորի հայրենիքն է։ Բացի հայեր՞ից։