
Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հանդիպել է Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարի հետ, ստորագրվել է համաձայնագիր, որը պարզեցնում է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության կարգը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2025 թ. փետրվարի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարի հանդիպումը, որի ավարտից հետո ստորագրվել է երկկողմ միջկառավարական համաձայնագիր, որով պարզեցվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև փոխգործակցության կարգը երկու երկրների զինված ուժերի կողմից համատեղ միջոցառումներ կազմակերպելիս», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ զրույցի ընթացքում կողմերը նշել են ստորագրված փաստաթղթի կարևորությունը ռազմական բնագավառում հետագա համագործակցության համար և հաստատել «միտվածությունը պրոֆիլային համագործակցության հետևողական ամրապնդմանը՝ հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով»։