Ադրբեջանն օդ է բարձրացրել մոդեռնիզացված Սու-25 գրոհիչները, պարզել պայմանական հակառակորդի թիրախները

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են կատարել, օդ են բարձրացվել Су-25 և Су-25МЛ գրոհիչները:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ռազմական օդաչուները, մասնավորապես, կատարել են օդային հետախուզական առաջադրանքներ, «պարզել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները» և այլն:

168.am-ը 2024 թվականի գարնանը գրել էր, որ Ադրբեջանը շարունակում է իր զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհիչներն արդիականացնել թուրքական TUSAŞ ընկերության մասնակցությամբ:

Ավելի ուշ հայտնել էինք, որ մոդեռնիզացված հերթական Սու-25-ն (Су-25МЛ) է հանձնվել Ադրբեջանին, որին տրվել է «Լաչին» անունը:

Կարդացեք նաև

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի և թուրքական ընկերության միջև արդիականացման պայմանագիրը կնքվել էր  2023 թվականի հուլիսի 26-ին և նշվել, որ Ադրբեջանը ստանալու է նաև «խելացի» ավիառումբեր և թուրքական հրթիռներ:

Տեսանյութեր

Լրահոս