Թրամփը հայտարարել է` պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողություններ վարելու փոխարեն գործարք կնքել Իրանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան «New York Post»–ին։

«Ես կցանկանայի Իրանի հետ ոչ միջուկային գործարք կնքել։ Ես նախընտրում եմ դա, քան ռմբակոծելը: Ես նրանց կասեի, որ գործարք կկնքեմ», – ասել է նա նախագահական ինքնաթիռում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար Թեհրանի հետ կնքել «ստուգված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ և բարգավաճել։ Նա կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքը:

Տեսանյութեր

Լրահոս