Բաժիններ՝

Ուզում եմ գերազանցել Մեսսիին. Նյանգ

«Միլանի» հարձակվող Մբայե Նյանգը հայտարարել է, որ երազում է նվաճել «Ոսկե գնդակը»։

««Միլանը» մեծ ակումբ է, որն իր պատմության ընթացքում հաղթել է հնարավոր ամեն բան։ Երիտասարդ ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է լինել այսպիսի թիմի մի մասնիկը։ Այժմ մարզչի սպասելիքներն արդարացնելու ժամանակն է եկել։

Երազում եմ «Ոսկե գնդակի» մասին։ Պատրաստ եմ շատ աշխատել և դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մեսսիին», – 18-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Gazzetta dello Sport-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս