ՀԱՊԿ-ի հետ կապված կայացրել ենք քաղաքական որոշում․Արմեն Գրիգորյան
ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:
«Մենք իրավիճակը գնահատում ենք և ըստ դրա ենք որոշում կայացնում»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չի տորպեդահարելու:
«Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք՝ բոլորդ, տեղյակ եք: Եթե որոշում լինի, կտեղեկանաք այդմ ասին»,-նշել է նա։