«7 տարի իշխանության եղած մարդիկ իրավունք չունեն նախկին 28 տարվա իշխանության եղած մարդկանց մեղադրել ու խնդիրներ չլուծել». Գառնիկ Դանիելյան

Այսօր ԱԺ նիստի ընթացքում դահլիճում կոնֆլիկտ եղավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև։

Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սովորական խոսակցություն էր իր և Վահագն Ալեքսանյանի միջև իրենց ելույթներից հետո։

«Ես հարց եմ տվել, և՛ փոխնախարարը, և՛, կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք առնչություն ունեն բանակի հետ, գիտեն, թե ինչ խնդրի մասին է խոսքը՝ համազգեստի, երկարաճիտ կոշիկների վերաբերյալ, ուրիշ այլ խնդիրներ ևս բարձրացրել եմ, մինչև հիմա այդ խնդիրները կան։

Իմ ելույթի մեջ ասել եմ, որ պատգամավորներ կան, որ բողոքում են, թե նախկինում դրանից զրկված են եղել։ Ես ասում եմ, որ հիմա էլ այդ խնդիրները կան, առկա են»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այդ խնդիրները հասարակությունն արդեն անզեն աչքով տեսնում է՝ սկսած պատվո պահակախմբից, որը «Եռաբլուրում» և տարբեր տեղերում արարողություններ է կատարում, տեսնում են համազգեստների տարբերությունը։

«Այդ խնդիրներն անզեն աչքով երևում են։ 7 տարի իշխանության են։ Խնդիրներ են եղել, որոնք տարբեր ժամանակահատվածում հուզել են մեր հասարակությանը, և կապ չունի՝ ում իշխանության տարիներին։ Կարծում եմ՝ 7 տարի իշխանության եղած մարդիկ իրավունք չունեն անընդհատ նախկին 28 տարվա իշխանության եղած մարդկանց մեղադրելով՝ խնդիրները չլուծել, չկարգավորել»,- շեշտեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս