Նիգերիան դարձել է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկեր պետությունը
Նիգերիան պաշտոնապես միացել է ԲՐԻԿՍ-ին՝ որպես գործընկեր պետություն։
Այս մասին հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ-ն:
«BRICS-ում իր ժամանակավոր նախագահության շրջանակներում Բրազիլիայի կառավարությունը հունվարի 17-ին հայտարարում է Նիգերիայի պաշտոնական ընդունելության մասին՝ որպես կառույցի գործընկեր երկիր: Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Նիգերիայի կառավարության որոշումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Նիգերիան դառնում է ԲՐԻԿՍ-ի իններորդ գործընկերը Բելառուսից, Բոլիվիայից, Կուբայից, Ղազախստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ուգանդայից և Ուզբեկստանից հետո։