Մահացել է Շոտլանդիայի հավաքականի լավագույն ռմբարկուն
85 տարեկանում մահացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Շոտլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Դենիս Լոուն, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։
Նա 1964թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր էր։
Դենիս Լոուս «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն է։ Նա մասնակցել է 404 հանդիպման, խփել է 237 գոլ։
Նա Շոտլանդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է․ 55 խաղում խփել է 30 գոլ։