Բաժիններ՝

Կվարացխելիան՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Վրացի ֆուտբոլիստը տեղափոխվել է փարիզյան ակումբ իտալական «Նապոլիից», որի կազմում նա հանդես էր գալիս 2022 թվականից։ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, որ ֆրանսիական գրանդը Կվարացխելիային ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով՝ չհաշված հավելավճարները։

«Այստեղ գտնվելը երազանք է։ Շատ լավ կարծիքներ եմ լսել ՊՍԺ-ի մասին։ Անսահման հպարտություն եմ զգում այս մեծ ակումբին միանալու համար և անհամբերությամբ սպասում եմ իմ նոր մարզաշապիկը հագնելու հնարավորությանը»,- ասել է վրացի ֆուտբոլիստը։

«Ուրախ ենք ողջունել Խվիչա Կվարացխելիային ՊՍԺ-ի ընտանիքում։ Նա համաշխարհային ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է՝ ֆանտաստիկ տաղանդով, խիզախությամբ և թիմի համար պայքարելու ոգով։ Գիտեմ, որ նա մեզ հետ միասին կհասնի իր բոլոր նպատակներին»,- ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս