Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա տուժած
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է, ժամը 08:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 57-ամյա Կարապետ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Զոհրաբյանը և կրտսեր պարեկ Նաիրի Գաբրիելյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։