Աննա Հակոբյանը վարակակիր չէ՞. քրեակատարողական հիմնարկի կանայք՝ ռիսկի գոտում
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ գնացել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Նկատենք, որ վերջինս մեծ փափագ ունի ՔԿԾ պետ դառնալու ու այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում:
Աննա Հակոբյանը «Աբովյան» ՔԿՀ է գնացել ինչ-որ տարեմուտի միջոցառման մասնակցելու և թերևս «կրթելը նորաձև է» իր անբովանդակ արշավի շրջանակներում:
Երևի Աննա Հակոբյանը գնացել է՝ կրթելու ազատազրկված կանանց ու թերևս հընթացս ծանոթանալու նաև պահման պայմաններին:
Այցը, ըստ ՔԿՀ 168.am–ի աղբյուրների, «Աբովյան» ՔԿՀ-ում նախապատրաստվել է օրեր շարունակ:
Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանի ամուսինը քիչ առաջ գրել էր, որ իր Քովիդ թեստը կրկին դրական է եղել:
Չի բացառվում, որ Աննա Հակոբյանը նույնպես վարակակիր է ու այսօր քրեակատարողական հիմնարկի կանայք ռիսկի գոտում են: