Հայկ Դեմոյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին։

«Ես շատ կառուցողական ու շինիչ առաջարկ ունեմ. Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի: Այդպիսի առաջարկ անելու համար լուրջ հիմքեր ունեմ: Նախ, ես միակ պատմաբանն եմ, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:

Ես կարծում եմ, որ իմ անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը շիտակ ու խիստ կարևոր բանավեճ վարելու հրավերը մերժելու հիմքեր չի տալու:

Բացի այդ, ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր կուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների ու պատմության մեջ հավերժանալու ու նզովքի արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար:

Բանավեճի սեկունդանտների դերում կարող են հանդես գալ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Ի դեպ, լավ առիթ է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ի վերջո, խոստովանեն՝ արդյո՞ք 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանից գրքեր գողացել են, թե ոչ:

Հ.Գ. Դա իմ մեղքը չի, որ սափրված ժամանակ իմ նոր գրքերից որևէ մեկի հետ լուսանկար չունեք»։

Տեսանյութեր

Լրահոս