Իսրայելը կոչնչացվի իրանական «Դիմադրության առանցք»-ի մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։
«Իրանը տարածաշրջանում չունի իր պրոքսի-ուժերը։ Եմենը, Հեզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմին: Մենք կկործանենք այս ռեժիմը»,- ասել է Խամենեին:
Իրանական «Դիմադրության առանցքը» գլխավոր նպատակն է համարում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից։ Այն ներառում է «Հեզբոլլահը», «Համասը», «Իսլամական Ջիհադը», «Իրաքի իսլամական դիմադրությունը» և Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահը»: