Կրակոցներ Գյումրիում. հրազենային վասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ԲՀԿ-ական պատգամավորի քավորը (լրացված)
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրի քաղաքում:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիում հայտնի Շեկո մականվամբ մի անձնավորություն և Քավոր Հարութը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է և, ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնեց, որ Գյումրի են ժամանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի տղաները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (սպեցնազ) աշխատակիցները:
Այս պահին Գյումրիում ուժեղացված ծառայություն են կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ:
Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունն ու հնչեղությունը՝ դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34 և 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: