Ովքե՞ր կհամալրեն ստեղծվող տեղական ինքնապաշտպանական ուժերի շարքերը. Փոխնախարարի պարզաբանումը

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։

Նախագիծը ներկայացնելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը փոխնախարարին խնդրեց պարզաբանել ստորաբաժանումների համալրման ցենզի մասին, քանի որ քաղաքացիները հետաքրքրվում են, թե ո՞ր պայմանները պետք է առկա լինեն, որպեսզի իրենք կարողանան համալրել։

Հարցին պատասխանեց Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը՝ շեշտելով, որ օրինագծում նախատեսված է, որ համալրումը կատարվելու է տարիքի առումով պահեստազորի հաշվառումից հանված, այսինքն՝ նրանք, որոնք այլևս զորահավաքային ռեսուրս չեն, և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով։

«Վերջիններս ավելի բարձր տարիք ունեցողներն են, որոնք անմիջականորեն առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասերի հաստիքներին։ Երկրորդ կարգի պահեստազորում ներառվում են նաև ավելի պակաս ժամկետով փորձառություն անցած անձինք, օրինակ, 6 ամսով զինվորական փորձառություն անցածները»,- նշեց Սասուն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Արձագանքելով՝ Արմեն Խաչատրյանն օրինակ բերեց, որ ֆիզիկական որոշակի տվյալների բացակայության՝ հիվանդությունների պատճառով, անձն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և ցանկություն ունի անդամագրվել համակարգին՝ կարո՞ղ են։

Սասուն Սիմոնյանը պատասխանեց, որ կարող են՝ նշված անձինք կարող են ներառվել երկրորդ կարգի պահեստազորում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս