Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ստացել է սպիտակ փոշիով ծրար
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինը ստացել է ծրար, որում գտնվել են սպիտակ փոշի և սպառնալիքներով նամակ: Այս մասին այսօր հայտարարել է նախարարության մամուլի ծառայությունը, որը տեղի ունեցածը որակել է որպես «ահաբեկչական ակտ»:
Ծրարի պարունակությունն ուղարկվել է փորձաքննության, որի արդյունքները դեռ չեն ստացվել: Պաշտպանության նախարարը սպիտակ փոշիով ծրարը ստացել է այն բանից մեկ օր անց, ինչ Պաշտպանության նախարարության շենքի մոտ տարածվել է նախարարին հասցեագրած սպառնալիքներով մի քանի հարյուր թերթիկ:
Թերթիկի հեղինակները Կիմ Կվան Չժինին մեղադրել են նրանում, որ նա ավելորդ կոշտ դիրքորոշում է որդեգրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Կորեական թերակղզում իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, ինչ այս տարվա փետրվարին ԿԺԴՀ-ն իրականացրեց իր պատմության ընթացքում երրորդ միջուկային փորձարկումը: