Տավարի լյարդից բեֆստրոգանով
Բաղադրիչները՝
- 600 գ տավարի լյարդ
- 300 գ թթվասեր
- 2 ճ/գ տոմատի մածուկ
- 2 գ գլուխ սոխ
- 2 ճ/գ ալյուր
- 8 ճ/գ բուսական յուղ
- 250 մլ կաթ
- սունկ՝ ըստ ցանկության
- կանաչի՝ ըստ ճաշակի
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Լյարդի թաղանթը հեռացրեք, երկարավուն շերտերով կտրատեք։
Սոխը մանր կտրատեք և տապակեք բուսայուղի մեջ մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնել ալյուրը և անընդհատ խառնեք։
Մեկ այլ տապակի մեջ բուսայուղ լցրեք և լյարդը տապակեք, աղ արեք՝ ըստ ճաշակի։
Սոխով տապակի մեջ ավելացրեք թթվասերն ու տոմատի մածուկը։ Աղ և սև պղպեղ արեք, խառնել և թողնել ցածր կրակի վրա։ Եռալուց 5 րոպե հետո կաթ ավելացրեք (կարող եք նաև կաթի փոխարեն ջուր ավելացնել), որպեսզի ստանաք սոուսի խտության զանգված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ջուր ավելացնել։
Սոուսի տապակը ծածկեք կափարիչով և հասցրեք եռման աստիճանի։ Հենց որ սկսի եռալ, վերցրեք կրակից։
Լյարդը տապակվելուց հետո պատրաստի սոուսը լցրեք լյարդի վրա, և շարունակեք միջին կրակի վրա եփել ևս 5-7 րոպե միջին կրակի վրա՝ պարբերաբար խառնելով։
Վերջում կարող եք ավելացնել մի քիչ կարագ և մանր կտրատած կանաչի։
Կարող եք մատուցել բրձի կամ կարտոֆիլով պյուրեի հետ։