Մեր աշխատանքը նոր է սկսվել. Ահմադ ալ-Շար
Ահմադ ալ-Շար, որը հայտնի է որպես Մոհամմադ ալ-Ջոլանի, Թահրիր ալ-Շամ խմբավորման առաջնորդը, սիրիացի դաշտային թղթակից Հադի ալ-Աբդոլլահի հետ զրույցում հայտարարել է. «Մեր աշխատանքը նոր է սկսվել, և մենք ցանկանում ենք, որ արտերկրի սիրիացիները վերադառնան երկիր և իրենց փորձն ու մասնագիտությունը տրամադրեն իրենց հողին»:
Նա հավելել է.
🔸 Պարտադիր զինվորական ծառայությունը կվերացվի, և մենք կունենանք պրոֆեսիոնալ բանակ.
🔸 Կկայացվեն շատ կարևոր տնտեսական որոշումներ.
🔸 Ներկայիս արժույթի արժեքը կայունացնելուց և բարելավելուց հետո Սիրիայում նոր արժույթ կթողարկվի։
ՓԱԿԱԳԻԾ տելեգրամյան ալիք