Թուրքիայի նպատակը ոչ թե տարածաշրջանային առաջնորդ, այլ՝ գերտերություն դառնալն է. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իրական նպատակը ոչ թե տարածաշրջանային առտաջնորդ, այլ՝ գերտերություն դառնալն է:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան անում է ամեն հնարավոր բան՝ այդ նպատակին հասնելու համար. «Եթե նայեք ԱԳՆ-ի աշխատանքային գրաֆիկին միայն մեկ ամսվա կտրվածքով, ապա կարելի է տեսնել, որ այդ նպատակը լիովին մատչելի է:
Առաջին հայացքից Թուրքիայի նպատակը կարող է թվալ անիրատեսական, բայց եթե հաշվի առնենք Թուրքիայի իրական դիրքը և տվյալ ուղղությամբ նրա ջանքերը, ինչպես նաև ԱԳՆ-ի աշխատանքային գրաֆիկն ու բազում հանդիպումները, ապա ակնհայտ կդառնա, որ այդ նպատակը հասանելի է»: