«Հըզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագիրը չի նշանակում, որ պատերազմն ավարտված է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելը հավատարիմ է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնությանը, սակայն զգուշացրել է, որ դա չի նշանակում, թե պատերազմն ավարտված է, գրում է The Jerusalem Post-ը։
Ելույթ ունենալով հյուսիսային սահմանամերձ Նահարիա քաղաքում կառավարության նիստի սկզբում, Նեթանյահուն նշել է, որ երկուշաբթի «Հըզբոլլահ»-ը լրջորեն խախտել է պայմանավորվածությունը, և Իսրայելն ի պատասխան հարձակվել է Լիբանանում ավելի քան 20 թիրախների վրա:
«Այս պահին մենք հրադադարի մեջ ենք, ես նշում եմ՝ զինադադար, ոչ թե պատերազմի ավարտ»,- նշել է նա։ -Մենք հստակ նպատակ ունենք՝ վերադարձնել բնակիչներին, վերականգնել հյուսիսը։ Մենք երկաթե բռունցքով ենք պարտադրում այս զինադադարը՝ քայլեր ձեռնարկելով ցանկացած խախտման՝ աննշա՞ն լինի այդ խախտումը, թե՞ լուրջ»: