Հութիները նոր հարվածներ են հասցրել Իսրայելին
Եմենի հութի ապստամբները հայտարարել են «Իրաքի իսլամական դիմադրություն» իրանամետ ռազմականացված խմբավորման հետ համատեղ իսրայելական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին: Սոցցանցում այդ մասին տեղեկացրել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։
Նա նշել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում միացյալ ուժերը ռազմական երեք գործողություններ են իրականացրել իսրայելցիների դեմ։ Մասնավորապես, անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Պաղեստինի հյուսիսային հատվածում գտնվող իսրայելական երկու թիրախների և չափազանց կարևոր օբյեկտի՝ Պաղեստինի Ում Ռաշրաշ հարավային շրջանում։