Բաժիններ՝

ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի պետական եկամուտների կոմիտեի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել մի խումբ պաշտոնյաների աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։

Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Նայեմբերի 18-ին ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Ռուստամ Բադասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս