ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия
ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ. նա կասկածվում է հանցավոր խմբավորում ստեղծելու համար, հայտնում է iz.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խմբավորման անդամները կատարել են աղմկահարույց հանցագործություններ, ներառյալ սպանության սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:
Թաթուլյանը մեկ այլ քրեական գործով ևս մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։ 2023 թվականի սեպտեմբերին գործարարի՝ Սոչիում գտբվող օբյեկտներում մի շարք խուզարկություններ են անցկացվել՝ կապված հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների յուրացումների հետ։