Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու. factor.am

Factor.am-ը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։ Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում անցկացնելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է զբաղվել պատմության կեղծարարությամբ ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելով»։

Տեսանյութեր

Լրահոս