Ո՞վ է նա՝ shot caller ՀՀ-ո՞ւմ. մամուլ
«Ռեժիսոր Արշակ Զաքարյանը վերջին շրջանում առավել աչքի է ընկնում իր քաղաքացիական անհնազանդության կոչերով և մայիսի 1-ին մեկ միլիոնանոց երթի կազմակերպման փորձերով»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Ո՞վ է իրականում Արշակ Զաքարյանը։ Երեկ նրա մասին պատմող նամակ է տարածվել, որում գրված է, որ Ա. Զաքարյանը, նույն ինքը՝ Archie, նույն ինքը՝ Solo Lobo, նույն ինքը՝ Lonely wolf, nույն ինքը՝ «Գելո», վարձու սպանության կազմակերպման համար 7 տարի (1999-2006 թթ.) անցկացրել է ամերիկյան դաշնային բանտում, որից 3-ը մեկուսացված մենախցում, Վաշինգտոնում հատուկ իր համար մշակված խստագույն ռեժիմի պայմաններում։
«2001թ. «կնքվել» է մեքսիկական հայտնի MM խմբավորման պարագլուխներից երկուսի կողմից և ստացել shot caller–ի՝ «նայողի» կարգավիճակ»։
«Ժամանակի» հետ զրույցում Արշակ Զաքարյանն ասաց. «Ես երբեք չեմ ժխտել, չեմ թաքցրել իմ անցյալը, և չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը այն ամենի հետ, ինչ ես անում եմ»։ Այս նամակը տարածողը, ըստ Ա. Ջաքարյանի, նպատակ ունի ջարդել շարժումը»: