Հունաստանում համընդհանուր գործադուլ է. Աթենքում խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Աթենքում հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարվել է համազգային գործադուլի պատճառով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Բացի այդ, մի քանի ժամով ընդհատվել է Հունաստանի մայրցամաքային մասը կղզիների հետ կապող լաստանավերի նավարկությունը։
Պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները նոյեմբերի 20-ին 24-ժամյա գործադուլ են հայտարարել կառավարության գործողություններից դժգոհության պատճառով, մասնավորապես՝ գնաճի դեմ պայքարի հարցում։
Արհմիությունները քննադատում են երկրի իշխանություններին՝ նրանց մեղադրելով աշխատող բնակչության կենսամակարդակի զգալի վատթարացման մեջ։
Ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցում են բուժաշխատողներն ու ուսուցիչները։
Երեկոյան Աթենքում ցույցեր են նախատեսվում։