Բաժիններ՝

Դևիդ Բեքհեմը՝ Sky Sports-ի դեսպան

«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կդառնա բրիտանական մեդիա-հսկաներից մեկի՝ Sky Sports-ի դեսպանը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Sky-ում աշխատելու 5 տարվա ընթացքում Բեքհեմը կվաստակի 20 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի պարտականությունը հիմնականում կլինի հեռուստաընկերության «Կյանքը սպորտի համար» գովազդային նախագծին մասնակցելը:

Աղբյուրի համաձայն, այդ քայլին Sky-ը գնացել է մրցակցային պայմանների թելադրանքով, քանի որ BT Sport հեռուստաընկերությունն օրեր առաջ նմանատիպ պայմանագիր է ստորագրել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարթ Բեյլի հետ, ինչին էլ Sky Sports-ը պատասխանել է՝  համաձայնության գալով Բեքհեմի հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս