Անդրանիկ Քոչարյանը սովորական քաղաքական գյադա է, ինչպես Գևորգ Պապոյանը, Ալենը, Փաշինյանը. Սուրենյանց
«Սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ Վազգենի (Վազգեն Սարգսյան-հեղ.) հեռանալուց հետո Երկրապահը վերաֆորմատավորվեր, բայց քանի որ նրա գլխին կանգնեց խարիզմատիկ Մանվել Գրիգորյանը, այն պահպանվեց, չպառակտվեց, թեպետ փորձեր եղան։ Հիմա մարդիկ, ովքեր այդ խարիզման չունեն, ուզում են Մանվել Գրիգորյան, էլ չեմ ասում՝ Վազգեն Սարգսյան դառնալ։ Փոքր կալիբրի մարդիկ չեն կարող այդպիսին լինել (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է,- հեղ.)»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ Երկրապահ, որպես այդպիսին, հիմա չկա, որովհետև եթե արժանապատիվ երկրապահ լիներ, իրենց հիմնադրման ակունքներում կանգնած Ալբերտ Բազեյանի հետ կապված խայտառակությունը չէր լինի։
«Շատ ցինիկ, ինքնահավան, բայց վերջին օրերին փիսո դարձած Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ հարցնել՝ 6 տարի իշխանության ես, մի բան արե՞լ ես, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի։ Կամ մի անգամ Նիկոլին ասացի՞ր՝ մի բան անենք, իր կյանքի վերջին տարիները Վանոն հայրենիքում անցկացնի։ Դու Վանոյի կամ Վազգենի անունը տալու իրավունք ունե՞ս։ Անդրանիկ Քոչարյանը նույնքան սովորական քաղաքական գյադա է, ինչպես Գևորգ Պապոյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը… Իրենք՝ որպես հավաքական իշխանություն, հոկտեմբերի 27-ի հետ մի աֆիլյացիա ունեն՝ Նաիրի Հունանյանը։ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանի քաղաքական հոգեզավակն է։ Երկուսն էլ 3-րդ Հանրապետության գերեզմանափորներն են։ Հոկտեմբերի 27-ի մասին էնքան խոսեք, մինչև հայ ժողովուրդը ձեր քաղաքական առաջնորդին հասցնի իր հոգևոր հոր խուց։ Իսկ դա լինելու է»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Զրուցակիցները հիշեցին՝ Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի համար Ազգային ժողով մտնելու համար անցաթուղթ էր իջեցրել Անդրանիկ Քոչարյանի մտերիմը՝ Անուշ Հարությունյանը, որն աշխատում էր ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունում:
Մանրամասները՝ տեսանյութում: