«Սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ Վազգենի (Վազգեն Սարգսյան-հեղ.) հեռանալուց հետո Երկրապահը վերաֆորմատավորվեր, բայց քանի որ նրա գլխին կանգնեց խարիզմատիկ Մանվել Գրիգորյանը, այն պահպանվեց, չպառակտվեց, թեպետ փորձեր եղան։ Հիմա մարդիկ, ովքեր այդ խարիզման չունեն, ուզում են Մանվել Գրիգորյան, էլ չեմ ասում՝ Վազգեն Սարգսյան դառնալ։ Փոքր կալիբրի մարդիկ չեն կարող այդպիսին լինել (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է,- հեղ.)»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: