Ռուսաստանը հապճեպ քայլեր է անում անեքսիայի ուղղությամբ. Զուրաբիշվիլ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում ընթացող զարգացումներին։ Նախագահը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, որը «հապճեպ քայլեր է անում անեքսիայի ուղղությամբ»։ Նա համերաշխություն է հայտնել Սոխումիում փաստացիորեն Ռուսաստանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիային։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Այն, ինչ տեղի է ունենում օկուպացված Աբխազիայում, նաև փորձ է կիրարկել ռուսական օրենքը, ինչի դեմ կանգնեց քաղհարակությունը։ Ես ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել նրանց»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է միայն Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Անեքսիայի փորձ չէի անվանի»,- նոյեմբերի 15-ին լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

«Աբխազիայի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ, օկուպացված Աբխազիայի դե ֆակտո հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը։

Կարդացեք նաև

Արձինբան ասել է` «Աբխազիայի ժողովուրդը համախմբված է ամենագլխավորի՝ Սահմանադրության հիմնական դրույթների շուրջ, ըստ որոնց՝ «Աբխազիայի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, որ պատմականորեն ձևավորվել է ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքով»:

«Այնպես որ, անհասկանալի է, թե ում հետ է համերաշխ տիկին Զուրաբիշվիլին, ում հետ մենք ակնհայտորեն տարբեր տեսակետներ ունենք ոչ միայն հայրենիքի ներկայի ու ապագայի, այլ նաև երկրի կյանքի, քաղաքականության և, հավանաբար, բարոյականության վերաբերյալ»,- ասել է Արձինբան և ընդգծել՝ «աբխազական ընդդիմության գործողություններն իրենց բնույթով հակառուսական չեն»:

Տեսանյութեր

Լրահոս