Բաժիններ՝

Պետք է եվրոպական համերաշխություն լինի Ալիևի անպատշաճ պահվածքի դեմ․ Լուազոն քննադատել է COP29-ը

Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն ռեթվիթ է արել Ֆրանսիայի բնապահպանության նախարարի ելույթը, որտեղ նա անդրադարձել է Բաքվին՝ որպես ռեպրեսիվ երկրի, որն իրավունք չունի խոսելու մարդու իրավունքներից, և որտեղ չպետք է անցկացվի COP29-ը․

«Անկախ տարաձայնություններից՝ Կլիմայի փոփոխության համաժողովը պետք է լինի մի վայրում, որտեղ բոլոր կողմերը կարող են ազատորեն հավաքվել և բանակցել կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերի շուրջ»։

Լուազոն նշել է․ «Վիրավորանքները բարյացակամ մթնոլորտ չեն ստեղծում։ Պետք է եվրոպական համերաշխություն լինի նման անպատշաճ պահվածքի դեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս