Բաժիններ՝

Վնասազերծվել են Բոստոնի պայթյունների ենթադրյալ կազմակերպիչները (տեսանյութ)

Boston Herald-ի փոխանցմամբ՝ Բոստոնի պայթյունների կազմակերպման երկու կասկածյալներից մեկը սպանվել է, իսկ մյուսը՝ ձերբակալվել է: Ամերիկյան ոստիկանությունը չի բացառել, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում կրակ բացած հանցագործը կարող է կապ ունենալ Բոստոնի պայթյունների հետ:

Հանցագործը ձերբակալվել է Ուոթերթաունում՝ ավտոլցակայանի մոտակայքում: Նա կատաղի դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը՝ կրակ բացելով ոստիկանների վրա և վիրավորելով նրանցից մեկին: Բացի այդ, հանցագործը գործի է դրել մի քանի պայթուցիկ սարք:

CNN-ի տվյալներով՝ Մասաչուսեթսի ինստիտուտում գրանցված միջադեպին մասնակից են երկու հանցագործներն էլ: Երկրորդ հանցագործը ծանր վիրավորվել է ոստիկանների պատասխան կրակից, տեղափոխվել է հիվանդանոց և ավելի ուշ մահացել է ստացած վերքերից:

Ապրիլի 15-ին Բոստոնոմ ընթացող մարաթոնի ժամանակ գրանցված պայթյունների հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել էր 183 մարդ, որոնցից 17-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 13-ը զրկվել են վերջույթներից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս