Ճապոնիայում պատրաստել են ռեկորդային երկարությամբ ռուլետ (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ ճապոնական խոհարարական տեխնիկումի ուսանողները պատրաստել են աշխարհի ամենաերկար ռուլետը: Դրա երկարությունը կազմել է 130 մետր և 68 սանտիմետր:
Ռեկորդային երկարությամբ ռուլետի պատրաստումն ապագա խոհարարներից պահանջել է 54 կիլոգրամ ալյուր, 43 կիլոգրամ շաքարավազ և 2682 ձու: Ընդհանուր առմամբ, ռուլետի պատրասմանը մասնակցել է 90 ուսանող:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները գրանցել են ռեկորդը և աշխարհի ամենաերկար ռուլետի ճանաչման վկայականը հանձնել են դրա հեղինակներին:
Նախորդ ռեկորդի հեղինակը նույնպես ճապոնացիներն են, բայց ոչ խոհարարական տեխնիկումի ուսանողները: 2011 թվականի նոյեմբերին նրանք պատրաստել էին 115 մետր երկարությամբ ռուլետ: