Իրական վտանգ կա՞ Տիգրան Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի uպшռնալիքից. պարզաբանում է ԱՀԾ-ն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է` արդյոք ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին իրական վտանգ սպառնում է Ադրբեջանի ներկայացուցչի սպառնալիքներից հետո։

«Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց, այդ թվում դիվանագետների նկատմամբ անվտանգության ռիսկերի գնահատման և ըստ արդյունքների` անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը միտված տարբեր իրավասու մարմինների աշխատանքներին»,– նշվում է ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի պատասխանում։

Նշենք, որ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել էր, որ Բալայանի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ են եղել։
ԱԳ մյուս փոխնախարար Վահան Կոստանյանն էլ ընդգծել էր, որ Բալայանի մասնակցությունը Թուրքիայի ազգանին տոնին նվիրված ընդունելությանը համաձայնեցված է եղել ՀՀ ԱԳՆ-ի հետ։

Sputnik Արմենիան արտաքին հետախուզության ծառայության պետից նաև հետաքրքրվել է Իսրայելից և Իսրայելի միջոցով Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տվյալների ունենալու մասին։ Գրիգորյանը հայտնել է, որ ծառայությունն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է իր առջև դրված առաջնահերթ խնդիրների կատարմամբ։ Նա նաև ընդգծել է, որ հետախուզական տվյալները պատշաճ կարգով ներկայացվում են Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930