Բադրիջաններ՝ բոհեմական ձևով
Բաղադրիչները՝ 4-6 չափաբաժնի համար
- 8 միջին չափի բադրիջան
- 6 մեծ, հասած լոլիկ
- 3 պճեղ սխտոր
- 1 մեծ գլուխ սոխ
- 4 ճյուղ մաղադանոս
- 50 գրամից մի քիչ ավել կարագ
- 1 բուռ քերած պանիր
- 1/2 լ ձիթապտղի ձեթ
- մի քիչ ուրց
- 1 դափնետերև
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կլպեք բադրիջանները, 1,5 սմ հաստությամբ շրջանաձև կտրեք:
Մեծ ու խորը թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, բադրիջանները տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի բադրիջանները շարեք անձեռոցիկի վրա, թողեք մի քանի րոպե: Հետո հենց անձեռոցիկների վրա շարված բադրիջանների վրա աղ ու պղպեղ արեք:
Թավայի մեջ մոտ 3 ճ.գ. ձեթ թողեք (մնացածն էլ պետք չի գալու): Մանր կտրատեք սոխն ու սխտորը: Լոլիկները դրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից, կտրատեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը, ապա միջուկը տրորեք:
Նորից միացրեք թավայի տակը, ավելացրեք սոխն ու 3 րոպե տապակեք:
Տապակած սոխի վրա ավելացրեք լոլիկները, սխտորը, մաղադանոսը, ուրցը, դափնու տերևը, աղն ու սև պղպեղը: 10 րոպե տապակեք ուժեղ կրակի վրա: Ավելացրեք բադրիջաններն ու խառնեք, մի քիչ ուժեղացրեք կրակն ու պատրաստեք ևս 10 րոպե:
Տապակը պատեք կարագով, լցրեք թավայի բաղադրությունը, հավասարեցրեք, վրան լցրեք քերած պանիրը ու կտորներով կտրատած կարագը:
10-15 րոպեով տեղադրեք ջեռոցում:
Մատուցել տաք վիճակում: