Հրայր Թովմասյանին դատած Տաթևիկ Գրիգորյանը հասավ իր նպատակին. արդեն Վերաքննիչ դատարանի դատավոր է
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ՏաթևիկԳրիգորյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանին գործով դատավորն էր։