Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները մնում են փակուղում

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղու առջև են մնում՝ երկրի հետ կապված որոշ մտահոգությունների պատճառով: 

«Թուրքիան թեկնածու երկիր է և Եվրամիության հիմնական գործընկերը։ Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր երկրի հետ անդամակցության շուրջ բանակցությունները մնում են փակուղում՝ համաձայն Խորհրդի որոշման։ Լուրջ մտահոգություններ են մնում՝ կապված հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական ​​իշխանության անկախության ոլորտների հետ», – նշվում է փաստաթղթում։ Բրյուսելում հավելել են, որ օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակում է մնալ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անբաժանելի մասը։ 

«Եվրոպական խորհրդի 2024 թվականի ապրիլի ռազմավարական ուղեցույցից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները նշանավորվել են աստիճանական վերաներգրավմամբ, և կոնկրետ քայլեր են ձեռնարկվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կառուցողական շփումների ուղղությամբ», – նշված է հաշվետվության մեջ։

Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թ. դեկտեմբերից։ Լիարժեք անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թ. հոկտեմբերից։

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել իր ամենամյա «ընդլայնման փաթեթին»։ Այս հաշվետվության մեջ հանգամանորեն գնահատվում են այն իրավիճակը և առաջընթացը, որին հասել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան ԵՄ-ին անդամակցության իրենց ճանապարհին։

Տեսանյութեր

Լրահոս