Ինչպես չի կարելի նիհարել
Ինչպես ճիշտ և անվտանգ նիհարել. այս հարցի շուրջ Sputnik-ը զրուցել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կովալկովի հետ՝ նախ շեշտելով, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ խնդրի հետ եք պայքարում:
Եթե խոսքը ճարպակալման մասին, որը բարդ համակարգային հիվանդություն է, ապա, ըստ մասնագետի՝ միայն դիետան բավարար չէ. այս դեպքում անհրաժեշտ է լուրջ բուժում:
Բայց մարմնի ավելորդ քաշի 10 տոկոսը կորցնելու համար դիետան լավ է: Ցանկալի արդյունք ստանալու համար առաջին հերթին պետք է հրաժարվել քաղցրավենիքից։
«Դիետաների սկզբունքը մի բան է. արյան մեջ ինսուլինի մակարդակը իջեցնելը, թույլ չտալը, որ այն բարձր բարձրանա: Սպորտով զբաղվելիս արտաազատվում է ճարպ այրող հորմոն՝ ադրենալին, քաղցր ուտելիս ճարպ պահեստավորող հորմոն՝ ինսուլին է արտադրվում: Մեր խնդիրն է, որ ինսուլինը որքան հնարավոր է քիչ, և ադրենալինը որքան հնարավոր է շատ արտադրվի, այդ պատճառով կարևոր է, առաջին հերթին, հրաժարվել քաղցրավենիքից»,- ընդգծել է բժիշկը:
Նա խորհուրդ է տվել սահմանափակել կամ սննդակարգից ժամանակավորապես ամբողջությամբ հեռացնել այն ամենը, ինչ պարունակում է շաքար, կարտոֆիլ, սպիտակ հղկված բրինձ, ցանկացած հաց, մրգահյութեր: Բացառություն կարելի է անել բանջարեղենային և թարմ քամած հյութերի, մեղրի դեպքում: Դիետան լավ է լրացնել ֆիզիկական ակտիվությամբ:
«Շարժվեք, օրական առնվազն 5 կիլոմետր քայլեք: Պարզապես քայլելը, առանց մարզասրահի, սկզբնական շրջանում բավարար կլինի: Եվ մեկ ամսվա ընթացքում դուք կկորցնեք 7-8 կիլոգրամ»,- վստահեցրել է Կովալկովը:
Տարածված կարծիքը, թե նիհարելու համար անհրաժեշտ է հրաժարվել ճարպից, ըստ նրա՝ ճիշտ չէ, քանի որ շատ արդյունավետ դիետաներ կան, երբ նրանք միաժամանակ շատ ճարպ են ուտում ու նիհարում: Ավելին, ճարպից խուսափելը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Սա հատկապես վտանգավոր է կանանց համար:
«Երբ կանայք նիհարում են ինքնուրույն և սխալ, օրինակ՝ լիովին հրաժարվելով ճարպերից կամ կենդանական ծագման ճարպերից, նրանք ունենում են հորմոնների, այդ թվում՝ էստրոգենի և պրոգեստերոնի արտադրության խանգարում: Ամենատարածված բարդությունմ ինքնուրույն քաշը կորցնելուժամանակ ամենորեան է»,- ասել է Կովալկովը:
Նա ավելացրել է, որ տարբեր հայտնի դիետաները, որոնց մարդիկ հաճախ դիմում են ինքնուրույն՝ առանց մասնագետի հետ խորհրդակցելու, շատ բարդություններ են առաջացնում, այդ թվում՝ երիկամների քարերի ավելացում, միզաթթվի ավելացում, պոդագրա: