Ագահությունը
Ագահությունը ցանկացավ հարստանալ: Նրա ընդունակություններով և բնավորությամբ դա ամենևին էլ դժվար չէր: Հո՛պ, և մեկ միլիոն աշխատեց:
«Չէ՜,- մտածեց,- քիչ է: Տասն ավելի լավ է, կլոր թիվ է»:
Ասեց ու արեց, միայն թե դա էլ նրան քիչ թվաց, այժմ հարյուր միլիոն ցանկացավ:
Հարյուրն էլ հավաքեց, հետո՝ ավելի շատ, սակայն, այդպես էլ հարուստ չդարձավ:
Որովհետև, ինչպես հայտնի է, հարուստը, որին միշտ ամեն ինչ քիչ է թվում, ամենախղճուկ չքավորից էլ աղքատ է, որը գիտե իր ունեցածով գոհանալ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի