Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր իրավունքները. Փեզեշկիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր իրավունքները՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Իսրայելի վերջին ագրեսիայի լույսի ներքո, գրում է Mehr-ը։
Կիրակի օրը կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ Իրանի նախագահը ընդգծել է, որ երկրի ժողովուրդը և իսլամական իշխանությունը վերջին 45 տարվա ընթացքում ցույց են տվել, որ «երբեք չեն նահանջի իրենց դիրքերից որևէ ագրեսորի առաջ»:
Ըստ Մասուդ Փեզեշկիանի, «աշխարհն ականատես է լինում, որ այս հանցավոր ռեժիմի կողմնակիցները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, խոսում են մարդու իրավունքների և ազատության մասին, բայց լռություն են պահպանում արյունահեղության և բռնության առջև»։
«Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները հրահրում է Իսրայելին կատարել այս նողկալի հանցագործությունները: Նրանք (ամերիկացիները) խոստացել էին վերջ տալ պատերազմին՝ Իրանի զսպվածության դիմաց, բայց, ցավոք, չկատարեցին իրենց խոստումը»,- հավելել է նա