Բաժիններ՝

Գյումիրում քանդել են անձրևի տակ արված ասֆալտը (տեսանյութ)

Երեկ ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անձրևից խոնավացած գետնի վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում: Նշենք, որ երեկ ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրահանգել էր, որ խիստ վերահսկողություն է սահմանվելու ասֆալտապատում իրականացնող ընկերությունների աշխատանքների նկատմամբ: Ուստի այսօր, արձագանքելով ԳԱԼԱ-ի տեսանյութին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրահանգել էր այդ տարածքում քանդել արված ասֆալտը և նոր ասֆալտապատում իրականացնել ՝ խստացնելով վերահսկողությունը: Նշենք, որ տվյալ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում «Էլիտ Արմանշին» ՓԲԸ-ն, որը պատկանում է Արտյոմ Զարգարյանին, իսկ քաղաքպետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալ Չուբար Զարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդպիսի եղանակային պայմանները ասֆալտապատման աշխատանքների վրա չեն ազդում, քանի որ ասֆալտը ունի 150 աստիճան ջերմություն և այն մտքի հետ, որ կատարվել է անբարեխիղճ աշխատանք, Չուբար Զարգարյանը համաձայն չէ:

 

ԳԱԼԱ TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս