Տարածված որ սննդամթերքն է մահացու վտանգավոր. բժիշկ
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է երշիկային արտադրանքի մահացու վտանգի մասին։
«Երշիկում պարունակվող նատրիումի նիտրիտը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Երշիկը, երշիկային արտադրանքը ոչ միայն նատրիումի նիտրիտի, այլ դրանցում պարունակվող տրանսճարպերի, շաքարի և այլ նյութերի պատճառով 2015 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պաշտոնապես դասվել են քաղցկեղածին մթերքների շարքում»,- РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մյասնիկովը:
Բժշկի կարծիքով՝ հարկավոր է արգելել երշիկային արտադրանքի գովազդը, ինչպես ծխախոտի գովազդը:
«Քանի որ սա այնքան կյանքեր է խլել և խլում, որ, կարծում եմ, ծխախոտի հետ չի համեմատվի», – բացատրել է Մյասնիկովը:
Բացի այդ, բժիշկը նշել է, որ մեծ քանակությամբ երշիկի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց առողջության վրա: