«Լոլոներ պետք չի կարդալ. շատ բան կարող եք ուզել». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային կանոնակարգի վերաբերյալ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց.

«Երկու օր առաջ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում երկար քննարկում եղավ՝ կապված սահմանազատման աշխատանքային կանոնակարգի հետ, շատ հարցեր եղան, բազմաթիվ մտահոգություններ հնչեցին։ Առհասարակ վերջին ամիսներին այս ամենի մասին շատ է խոսվել, մատնանշվել են այն խնդիրներն ու վտանգները, որոնք կան։ Այդուհանդերձ այսօր ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին կանոնակարգը։ Ուզում եմ այստեղ բարձրաձայնել, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան, թե ինչ սխալ բան է կատարվել։ Խոսքը վերաբերում է կանոնակարգի 5-ր կետին, խոսքը գնում է հատվածային սահմանազատման մասին, այսինքն՝ նույն Տավուշի օրինակով հնարավոր է, որ մենք հետագայում ունենանք նոր կորուստներ, իսկ սա ասում եմ այն կոնտեքստում, որ «հնարավոր է մեր զինվորը հետ քաշվի, այնտեղ կանգնի ադրբեջանցին»։ Ու սա մենք անենք, չիմանալով՝ ինչ է լինելու սահմանի ամբողջ երկայնքով։

Հիմա որո՞նք են Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառները, արդյո՞ք արցախահայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանւթյունն է, արդյո՞ք այն է, որ հավակնություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմամբ, թե՞ այն է, երբ դուք կանոնակարգ եք ընդունում, իսկ Ադրբեջանում խոսում են «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց։ Ի՞նչ պատասխան եք տալու ՀՀ քաղաքացուն, երբ լինեն այս ցավալի վտանգները»։

Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ թղթապանակով՝ այնտեղից հանելով ՀՀ տարածքի իր գծագրած քարտեզի մակետը։

Կարդացեք նաև

«Մենք որդեգրել ենք մի ռազմավարություն և այդ ռազմավարությունը հետևյալն է՝ անվտանգության ոլորտում մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը, մենք հետևում ենք այս ռազմավարությանը։ Այն, ինչն այսօր վավերացրել է ԱԺ-ն, պետք է այդ իրադարձությունը գնահատենք ըստ արժանվույն, որովհետև սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Դրանով մենք արձանագրել ենք ՀՀ տարածքների սահմանների սահմանազատման սկզբունքները, որոնք պետք է կյանքի կոչվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և ցույց տվեց քարտեզի մակետը։

Նա պարզաբանեց, որ իր խոսքը սկսեց հենց ռազմավարությամբ, որպեսզի ընդգծի հետևյալը՝ պարզ է, որ Հայաստանի ներսում ու դրսում կլինեն կարծիքներ, որոշակի գործողություններ ՀՀ իշխանությանն իրենց ռազմավարությունից շեղելու համար։ Բայց, Փաշինյանի խոսքով՝ իրենք այդ ռազմավարությունից չեն շեղվելու։

«Կանոնակարգում արձանագրված է ոչ միայն հատվածական սահմանազատում, այլև սահմանազատման գործընթացն ըստ էության ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով։ Այն, ինչ տեղի է ունեցել նախորդ շրջանում՝ Կիրանց, Ոսկեպար հատվածում, կան տարբեր գնահատականներ, իսկ իմ գնահատականն այն է, որ դա շատ մեծ հաջողություն է անվտանգային ոլորտում։ Հիշո՞ւմ եք, բոլորն ասում էին, թե ինչպես են երեխաները դպրոց գնալու, երեխաները դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով և Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով, Լևոն Քոչարյանն ասաց՝ մոլորեցնել պետք չէ, քանի որ կանոնակարգում գրված է, որ հատվածային սահմանազատումն արվում է մինչև վերջնական սահմանազատում անելը։

«Հիմա, օրինակ, եթե հաջորդ հատվածն արվում է Տիգրանաշենում, և հայ զինվորը հետ է քաշվում ինչ-որ մի կետ, հետո երբ հերթը հասնում է, օրինակ, Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում է գտնվում Ադրբեջանը, և ուղղակի իրենք դա չեն անում՝ պրոցեսը դանդաղեցնում են։ Բայց մենք փաստացի, ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույն ձևով հետ ենք քաշված լինում այստեղ։ Լոլոներ պետք չէ այստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ»,- հավելեց պատգամավորը։

Պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը հեգնեց.

«Ես հասկանում եմ, որ գուցե «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որոնք դուք կարդացել եք, բայց կանոնակարգում ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս