Բաժիններ՝

Ռեալն ու Յուվենտուսը կմասնակցեն ԱՄՆ-ում անցկացվող ամառային նոր մրցաշարի

Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենտուսը» նոր International Champion Cup մրցաշարին մասնակցելու համաձայնություն են տվել, որն անցկացվելու հուլիսին ԱՄՆ-ում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, մրցաշարին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև «Ինտերն» ու «Լոս Անջելես Գելեքսին»։ Բացի այդ, բանակցություններ են ընթանում «Միլանի», «Գալաթասարայի» և անգլիական Պրեմիեր լիգայի 2 ակումբների հետ։

Մրցաշարի կազմակերպիչները նախատեսում են Չեմպիոնների լիգային այլընտրանքային մրցաշար ստեղծել՝ մեծ ֆինանսական ֆոնդով։ Խաղերն անցկացվելու են տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչը՝ Մայամիի Miami Sun Life Stadium մարզադաշտում, որը 75 հազար հանդիսատես է տեղավորում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930