Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանը 600 միլիոն դոլարով վաճառել է АвтоВАЗ-ում իր բաժնեմասը

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի Troika Dialog Investments Ltd-ը հոլանդական Alliance Rostec Auto B.V. ընկերությանը վաճառել է АвтоВАЗ-ի բաժնետոմսերի 20.53 տոկոսը: Alliance Rostec Auto B.V.-ը հանդիսանում է Ростех պետական կորպորացիայի և Renault-Nissan-ի համատեղ ձեռնարկություն:

Գործարքը գնահատվել է 600 միլիոն դոլար: Ростех-ի ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ այդ գործարքն իրականացվել է 2012 թվականի դեկտեմբերին կնքված համաձայնագրի շրջանակներում:

Այն կնքվել էր АвтоВАЗ-ի հիմնական բաժնետերերի միջև, ըստ որի Alliance Rostec Auto-ն մինչև 2014 թվականի կեսերը պետք է վերահսկողություն հաստատի ռուսական խոշորագույն ավտոարտադրողին:

Համատեղ ձեռնարկության վերահսկիչ բաժնետերը Renault-Nissan-ն է՝ 67.13 տոկոս: Ростех-ի մասնաբաժինը կազմելու է 32.87 տոկոս: Ներկայումս համատեղ ձեռնարկության բաժնետոմսերից 52.66 տոկոսը պատկանում է Renault-Nissan-ին , իսկ 47.3 տոկոսը՝ Ростех-ին:

Մինչև 2012 թվականը АвтоВАЗ-ի բաժնետոմսերի 20.53 տոկոսը վերահսկվում էր Troika Dialog Investments Ltd-ի կողմից: Նախորդ տարի Troika Dialog Investments Ltd-ը գնվեց Сбербанк-ի կողմից: Դրանից առաջ Վարդանյանը Troika Dialog Investments Ltd-ից գնեց АвтоВАЗ-ում բաժնեմասը:

Ավելի վաղ համատեղ ձեռնարկության գծով գործընկերները հայտարարել էին, որ մինչև 2014 թվականի կեսերը Renault-Nissan-ը 23 միլիարդ ռուբլի (742 միլիոն դոլար) է հատկացնելու Ростех-ին և համատեղ ձեռնարկության փաթեթի համար վճարելու է Troika Dialog Investments Ltd-ին:

Փորձագետների կարծիքով՝ դրանով իսկ Վարդանյանի մասնաբաժինը գնահատվել է 600 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին, Երևանում: 1992 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետը:1992-2012 թվականներին գլխավորել է Troika Dialog Investments Ltd-ը: Վերջին 5 տարիներին Troika Dialog Investments Ltd-ի մասնակցությամբ գործարքները կազմել են 55 միլիարդ դոլար:

2012 թվականից ցայսօր Վարդանյանը Sberbank CIB-ի համաղեկավարն է: Վարդանյանն իր ընկերների հետ միասին Հայաստանում ֆինանսավորել է Տաթևի ճոպանուղու կառուցումը, որն աշխարհի ամենաերկար ճոպանուղին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս