Բաժիններ՝

Նախկին ՀՀՇ-ականների տարակուսանքը` ՀԱԿԿ համագումարի քվեարկության առթիվ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀՇ կուսակցության նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել և առանց փակ-գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել,- ասացին նրանք` այդ մոտեցումը գնահատելով որպես տոտալիտար քայլ, անհարիր ժողովրդավարական կուսակցությանը:

Հարցին, թե ինչու բոլոր դեպքերում որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը և քվեարկել բաց, ինչպես Կոմկուսը, ՀՀՇ նախկին փոխնախագահ, ՀԱԿԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում, մեր անելիքը մենք ենք որոշում. եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ: Մեր համագումարը որոշել է այդպես, արել ենք այդպես»:

Ի դեպ, տեսակետ կա, որ մտահոգություն-վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում  ցուցակը չի հաստատվի, հետևաբար նաև Տեր-Պետրոսյանը չի ընտրվի վարչության նախագահ՝ դիմեցինք Վահագն Հայոցյանին: «Եթե կար մեկը, որը կցանկանար դնել իր թեկնածությունը, թող առաջարկեր, թող մասնակցեր, ի՞նչ կար վախենալու կամ մտահոգվելու»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս