Բաժիններ՝

31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս