Բաժիններ՝

Հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացմանը վերաբերող համաձայնագիրը

Հանձնաժողովի հավանությանն է արժանացել ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացմանը վերաբերող համաձայնագիրը: Լուրերի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի և Թունիսի` դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղևորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից` տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար:

Հայաստանի և Թունիսի հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Փաստաթուղթը կարևոր նշանակություն կունենա նաև ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման տեսանկյունից, որը Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման և խորացման, փոխայցերի աշխուժացման հնարավորություն կտա:

Այս մասին խոսել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ էլ համաձայնագրի վավերացումը եւս մեկ դրական քայլ է բարեկամ երկրի հետ հարաբերություններն ավելի ընդլայնելու, փոխադարձ այցերի համար հեշտ պայմաններ ստեղծելու առումով: Նա առաջարկել է գործընկերներին դրական արձագանքել օրենքի նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս